Փոխվարչապետերի որոշումներ

8 Հուլիսի 2019, 405 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Կարեն Ջաղացպանյանի կողմից (անձնագիր` N 3613 818476) որպես աջակցություն ուղարկված Виннер СМ-122К մակնիշի գծանշող մեքենա, 1 տեղ. 500 կգ ընդհանուր քաշով, 2,600,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
2) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի (անձնագիր` N 4615831330) կողմից որպես աջակցություն ուղարկված կոմպրեսոր, բռնակներ և անկյուններ արկղերի համար՝ 4 տեղ, 115 կգ ընդհանուր քաշով, 17,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023