Փոխվարչապետերի որոշումներ

8 Հուլիսի 2019, 406 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն.
1) «Միջազգային Էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00078569) 2019 թվականի հոնիսի 6-ին կնքված N IPC-05/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Փյունիկ համայնքում գտնվող ճամբարի և ժամանցային կենտրոնի մասնաշենքի կառուցման աշխատանքների համար բետոնի մատակարարում` 20,826,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03022523) 2019 թվականի մայիսի 20-ին կնքված N C-05/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Փյունիկ համայնքում գտնվող ճամբարի և ժամանցային կենտրոնի մասնաշենքի կառուցման աշխատանքների համար ցեմենտի մատակարարում` 16,899,870 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Արարատ-Ճինշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04102505) 2019 թվականի հոնիսի 6-ին կնքված N G-05/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Փյունիկ համայնքում գտնվող ճամբարի և ժամանցային կենտրոնի մասնաշենքի կառուցման աշխատանքների համար խիճի մատակարարում` 3,834,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Տնա-Շին Աշոտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04415105) 2019 թվականի հոնիսի 6-ին կնքված N S-05/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Փյունիկ համայնքում գտնվող ճամբարի և ժամանցային կենտրոնի մասնաշենքի կառուցման աշխատանքների համար ավազի մատակարարում` 1,736,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023