Փոխվարչապետերի որոշումներ

8 Հուլիսի 2019, 419 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N Մ-018-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման 2017 թվականի հունվարի 27-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N Մ-018-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Այսոլուշնս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00909659) 2019 թվականի մայիսի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրաֆիկական պլանշետների մատակարարում՝ 2,139,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) Արմեն Հարությունյան ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 37423715) 2019 թվականի մայիսի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ստեղնաշարերի մատակարարում՝ 2,158,140 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սպորտ Լայֆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02635978) 2019 թվականի մայիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ֆուտբոլի գնդակների մատակարարում՝ 175,166.70 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023