Փոխվարչապետերի որոշումներ

8 Հուլիսի 2019, 421 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N Մ-1469-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի հունվարի 13-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից 2016-2021 թվականներին իրականացվող ծրագրի մասին» N Մ-1469-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 00007386) 2019 թվականի մայիսի 21-ին կնքված՝ N 042/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գումարի նվիրաբերություն` 7,564,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02237021) 2019 թվականի մայիսի 24-ին կնքված՝ N 045/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական կերի գնում` 40,322,016 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01528652) 2019 թվականի մայիսի 23-ին կնքված՝ N 44/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աշխատանքների որակի տեխնիկական հսկողության և նյութերի լաբորատոր փորձաքննության աշխատանքների կատարում` 2,064,790 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06901369) 2019 թվականի մայիսի 23-ին կնքված՝ N 43/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական կապալի աշխատանքների իրականացում` 350,197,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 


 

Արխիվ

2024

2023