Փոխվարչապետերի որոշումներ

8 Հուլիսի 2019, 433 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության հասցեով ուղարկված` ստորև նշված ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդգար Վարդապետյանի (անձնագիր` N AP0581566) կողմից որպես աջակցություն ուղարկված խոտածածք՝ 3 բեռնատար ավտոմեքենա, 42,539.6 կգ ընդհանուր քաշով, 151,852 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,000 եվրո, Արարատյան մաքսատուն վարչություն.
2) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի (անձնագիր` N 4615831330) կողմից որպես աջակցություն ուղարկված ներքնակներ՝ 1 տեղ, 10 կգ ընդհանուր քաշով, 5,990 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
3) Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Հայկ Վլադիմիրի Բալայանի (անձնագիր` N 4615831330) կողմից որպես աջակցություն ուղարկված ապրանքներ՝ 6 տեղ, 192 կգ ընդհանուր քաշով, 96,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ բեռ:
2. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հավելված

Արխիվ

2024

2023