Փոխվարչապետերի որոշումներ

11 Հուլիսի 2019, 445 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 270-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մայիսի 24-ի «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի կողմից իրականացվող «Մասնագիտական ուսուցումներ Շիրակի մարզի գործազուրկների համար» ծրագրի մասին» N 270-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 9-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերում և 10-րդ կետի 1-ին, 2-րդ պարբերություններում «(ապրիլ-մայիս)» բառերը փոխարինել «(հունիս-դեկտեմբեր)» բառերով:
2. Սահմանել, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի կողմից (ՀՎՀՀ՝ 05503942) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մանար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00856452) 2019 թվականի մարտի 26-ին կնքված N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խոհանոցային պարագաների մատակարարում՝ 10,136 եվրոյին համարժեք 5,576,117.68 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գլոբալ Բյութի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05022684) 2019 թվականի մարտի 25-ին կնքված N 2 պայմանագրում (2019 թվականի հունիսի 3-ի համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների մատակարարում՝ 1,369,166.68 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մ. Լամբարյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06800406) 2019 թվականի մարտի 25-ին կնքված N 3 պայմանագրում (2019 թվականի հունիսի 3-ի համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է կենտրոնի վարսահարդարման, դիմահարդարման, խոհանոց-դասասենյակի և խոհանոցի վերանորոգում՝ 3,916,860 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

 

Արխիվ

2024

2023