Փոխվարչապետերի որոշումներ

11 Հուլիսի 2019, 446 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 3)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) «Լիմուշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00847729) 2019 թվականի հունիսի 5 ին կնքված N 0018-050619 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունիսի 17-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցում՝ 240,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023