Փոխվարչապետերի որոշումներ

31 Օգոստոսի 2018, 100 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 3)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից ARMENIA FUND INCORPORATED մասնաճյուղի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Արցախի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի համար նախատեսված բժշկական պարագաների և դեղորայքի (2 տեղ, 473 կգ ընդհանուր քաշով, 18,279.36 ԱՄՆ ի դոլար արժեքով, բեռնափոխադրման ծախսերը կազմել են 4,590 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023