Փոխվարչապետերի որոշումներ

11 Հուլիսի 2019, 454 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N Մ-1283-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքները` նախատեսված «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության կենտրոնի համար, ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 12-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն վերականգնողական բժշկության զարգացմանը և բժշկասոցիալական խնդիրների բարելավմանը» ծրագրի մասին» N Մ-1283-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում`
1) անեսթեզիայի սարքեր իրենց բաղադրամասերով՝ Ցյուրիխի համալսարանական հիվանդանոց – Էլեոնորեն հիմնադրամի կողմից՝ 11 պալետ, 2,110 կգ ընդհանուր քաշով, 12,270 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,780 շվեյցարական ֆրանկ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) դեղորայք և բժշկական պարագաներ՝ Շվեյցարական «Հայաստանում հիվանդ երեխաների համար» հիմնադրամի (ՍԵՄՌԱ Պլյուս) կողմից՝ 2,124.9 կգ ընդհանուր քաշով, 21,880.52 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,300 եվրո, Արարատյան մաքսատուն վարչություն:
 

Արխիվ

2024

2023