Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 485 - Ա

«ՔԵՆԴԼ» ՍԻՆՔՐՈՏՐՈՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգի համալսարանի կողմից, որպես օժանդակություն, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հասցեով ուղարկված մագնիսական դաշտի չափիչ սարքի՝ իր երկու տվիչներով, համակարգչի և մոնիթորի (5 տեղ, 30 կգ ընդհանուր քաշով, 6,152.18 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 720 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023