Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 484 - Ա

«ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԿՈՖՈԵԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող՝ «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում «ԴԱՆԱՐՄԵՆ» հայ-դանիական ասոցիացիայի կողմից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (489 տեղ, 9,310 կգ ընդհանուր քաշով, 3,525 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 25,400 դանիական կրոն, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հավելված

Արխիվ

2024

2023