Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 488 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26, ՀՎՀՀ՝ 02507456) իրականացվող՝ 7,227,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի դպրոցում արևային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից՝ «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07620452) 2019 թվականի հուլիսի 2-ին կնքված N ՀՀ/ԱՖՎ-02/19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի դպրոցում արևային ֆոտովոլտային (On Grid) կայանների տեղադրում՝ 7,227,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023