Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 492 - Ա

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Թումանյան 80, ՀՎՀՀ՝ 90026188) իրականացվող՝ 4,290,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 90026188)՝ «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2019 թվականի հունիսի 25-ին կնքված՝ N 02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկական խաղահրապարակի կառուցում՝ 4,290,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ծրագրի կատարման մասին ամփոփ տեղեկություններ:
Հավելված

Արխիվ

2024

2023