Փոխվարչապետերի որոշումներ

5 Օգոստոսի 2019, 493 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (UEFA) կողմից որպես օժանդակություն՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզահագուստի (1 տեղ, 150 կգ ընդհանուր քաշով, 3,680.21 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023