Կառավարության որոշումներ

4 Սեպտեմբերի 2008, 1006 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
  1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ընդունելությունների տան շենքը, պարիսպը, Ծովակալ Իսակովի N 23 հասցեում գտնվող շենքն ու օժանդակ շինությունները հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին` որպես բնակարան (բացառությամբ` պահակատան, հրաձգարանի (մի մասը` 100.9 քառ. մետր), ջերմոցի, ճաշարանի):
  2. Երևանի քաղաքապետին` 
  1) 10-օրյա ժամկետում ճշտել առանձնացվող անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանները` հողամասը բաժանելով առանձին գույքային միավորների, և հասցեավորել.
  2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքն օգտագործողին.
  3) անհրաժեշտության դեպքում, պահակատան օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտման ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել հողամասերի փոխանակություն:
  3. Պահակատունը, հրաձգարանը (մի մասը` 100.9 քառ. մետր), ջերմոցն ու ճաշարանն ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով:
  4. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետին և Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահին` uույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել uույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
  5. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կնքել uույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության մասին պայմանագիր: 
 



Արխիվ

2024

2023