Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2009, 450 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) միջազգային համագործակցության վարչությունը բաժանել արտաքին կապերի և ծրագրերի բաժինների.
2) բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժինը միաձուլել ծրագրերի բաժնին և վերակազմակերպել էկոնոմիկայի վարչության.
3) ընդերքի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչությունն անվանափոխել ընդերքի, հողերի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչության.
4) լուծարել օդերևութաբանության և մթնոլորտի աղտոտվածության մոնիթորինգի բաժինը։
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I . Կառուցվածքային ստորաբաժանումներ
Շրջակա միջավայրի պահպանության վարչություն
Ընդերքի, հողերի պահպանության և երկրաբանական մոնիթորինգի վարչություն
Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչություն
Նորմատիվամեթոդական վարչություն
Իրավաբանական վարչություն
Էկոնոմիկայի վարչություն
Քարտուղարություն
Արտաքին կապերի բաժին
Հասարակայնության հետ կապերի բաժին
Ֆինանսահաշվապահական բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Առաջին բաժին»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023