Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2009, 572 - Ա

2009 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԸՍՏ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման 19-րդ կետի «բ» ենթակետի պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի «Ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները և մատակարարված ոռոգման ջրի կորուստների նորմաները հաստատելու մասին» N 188-Ն որոշմամբ հաստատված չափաքանակները և որոշման N 1 հավելվածի 5.5-րդ կետի դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մարտի 1-ի N 61-Ա որոշմամբ ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների համար հաստատված սակագները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել 2009 թվականի ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները` համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների կանոնակարգող խորհրդի համապատասխան որոշումներով միավորվել են`
1) «Ազատ» և «Մխչյան» ջրօգտագործողների ընկերությունները և անվանվել «Ազատ» ջրօգտագործողների ընկերություն.
2) «Թալին» և «Մուշ» ջրօգտագործողների ընկերությունները և անվանվել «Թալին» ջրօգտագործողների ընկերություն.
3) «Արագած-ոռոգում», «Շիրոռոգում», «Աջափնյակ-ոռոգում» և «Այգաբաց-ոռոգում» ջրօգտագործողների ընկերությունները և անվանվել «Շիրակ» ջրօգտագործողների ընկերություն.
4) «Բերդ» և «Խնձորուտ» ջրօգտագործողների ընկերությունները և անվանվել «Ուտիք» ջրօգտագործողների ընկերություն.
5) «Բռնակոթ», «Տոլորս» և «Ձորեր» ջրօգտագործողների ընկերությունները և անվանվել «Սիսիան» ջրօգտագործողների ընկերություն։
Հավելված

Արխիվ

2024

2023