Կառավարության որոշումներ

29 Մայիսի 2009, 589 - Ա

ՍԱՐԳԻՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սարգիս Հունանի Հակոբյանին (ծնվ.` 1991 թվականի մարտի 22-ին, քաղ. Երևան, Շարուրի 17 շենք, բն. 35, 2008 թվականին ընդունվել է ՌԴ-ում բարձր վարկանիշ ունեցող Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանը կից Միջազգային իրավաբանական ինստիտուտ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
 

Արխիվ

2024

2023