29 Մայիսի 2009, 593 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՌՅԱ ԹԱԶԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի  մարզի Ռյա թազայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և համայնքի վարչական տարածքում գտնվող` իրավաբանական անձի  սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.2 հեկտար վարելահողը` համաձայն հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական  կառուցապատման համար։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ռյա թազայի  գյուղական համայնքի  ղեկավարին` 
1) ապահովել  hողամասի  նպատակային նշանակության   փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` 
1) հսկողություն իրականացնել սույն որոշման  2-րդ   կետի կատարման նկատմամբ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը երեք տարվա ընթացքում   չկառուցապատվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն  ուժը  կորցրած ճանաչելու մասին  Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագիծ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող   օրվանից։
 

