4 Հունիսի 2009, 612 - Ա
ԲԱԽՇԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  16-րդ  հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
Բախշիկ Մկրտիչի Մանուկյանին (ծնվ.` 1991 թվականի փետրվարի 21-ին, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Շահումյան փող., տուն 306։ Սովորում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի  Չարենցավան քաղաքի  N 3 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից  տալ տարկետում` մինչև 2010 թվականի գարնանային զորակոչը։
 

