Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2009, 691 - Ա

«ԷՍԿՈՒԼԱՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Էսկուլապ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Դավթաշեն, 1-ին թաղ., N 68 դեղատան տարածք, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Մամիկոնյանց փող., շենք 58) տալ հոգեմետ նյութերի տեղափոխման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով։
 

Արխիվ

2024

2023