Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2009, 697 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1902-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1902-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի լիցենզիայում նշված գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը».
2) 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.
«15.1. Լիցենզիայի հայտը մերժվում է նախորդ օրացուցային տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառողի գործունեությունը 10 օրով կասեցված լինելու հանգամանքի հիման վրա».
3) լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«գործունեության համապատասխան վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը».
4) 11-րդ կետը «այլ միջոցներով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենայով» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո։
 

Արխիվ

2024

2023