Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2009, 983 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 5 որոշմաՆ մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման ու ռիելթորական գործունեության բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
«8.1. Հայտատուն լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը լիցենզավորող մարմին կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային փոստի (էլեկտրոնային համակարգի) միջոցով` համաձայն N 4 հավելվածի։».
2) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023