Կառավարության որոշումներ

6 Օգոստոսի 2009, 1009 - Ա

«ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն։
2. Սահմանել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 27,0 մլն դրամ, որը համապատաuխանում է 54 հաuարակ բաժնետոմuի, յուրաքանչյուրը` 500,0 հազ. դրամ անվանական արժեքով։
3. «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության պետական uեփականություն հանդիuացող 100 տոկոu բաժնետոմuերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաuտանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը։
4. «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 27,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով)։
5. Հայաuտանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` uույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաuտատել «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, ապահովել պետական գրանցումը և oրենքով սահմանված` ընկերության հիմնադրի մյուu լիազորությունների իրականացումը։
 

Արխիվ

2024

2023