Կառավարության որոշումներ

23 Սեպտեմբերի 2009, 1086 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1177-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների դիմաց 2009 թվականի երկրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում «Հարավ-Կովկասյան Երկաթգիծ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու համար հատկացնել 21 245 596,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։
 

Արխիվ

2024

2023