Կառավարության որոշումներ

23 Սեպտեմբերի 2009, 1088 - Ա

ԺԻՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ժիրայր Գրիգորի Ավետիսյանին (ծնվ.` 1986 թվականի սեպտեմբերի 24-ին, քաղ. Երևան, Դավթաշենի 1-ին թաղ., շենք 13, բն. 30, 2009 թվականին ընդունվել է բարձր վարկանիշ ունեցող Լեյպցիգի Մաթեմատիկական գիտությունների Մաքս Պլանկ-ինստիտուտի ասպիրանտուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի աշնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
 

Արխիվ

2024

2023