Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2009, 1135 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՍՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՏԵՍՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՏԵՍՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1096-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի
3-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև Հայաստանում տեսչական բարեփոխումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանում տեսչական բարեփոխումների իրականացման գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի։
3. Ստեղծել տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ և հաստատել խորհրդի պետական հատվածը ներկայացնող կազմը` համաձայն N 3 հավելվածի։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման վերնագիրը և 2-րդ կետը «կանոնադրությունը» բառից հետո լրացնել «և կառուցվածքը» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «N 2 հավելվածի» բառերը փոխարինել «NN 2 և 3 հավելվածների» բառերով.
3) որոշմամբ հաստատված կանոնադրության`
ա. 1-ին կետը «կազմակերպման և համակարգման» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի գործարար միջավայրի բարելավման» բառերով,
բ. 7-րդ կետը «Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ գործիքների» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված» բառերով,
գ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.
«11) Հայաստանում գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ ծրագրային առաջարկների մշակումը և հաստատված ծրագրերի իրականացման աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը».
4) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն N 4 հավելվածի։
5. Սահմանել, որ տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի գործունեությունն ապահովելու է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալությունը (խորհրդի քարտուղարություն)։
6. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 5 հավելվածի։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023