Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2009, 1356 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 3 հեկտար անտառային հողերը` համաձայն հավելվածի, փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա և անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Ծաղկաձորի քաղաքային համայնքին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023