Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2009, 1474 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը հաստատելու մասին» N 217-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2009 թվականի երրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 6,696,267 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)։
 

Արխիվ

2024

2023