Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2009, 1475 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համա-պատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնու-թյան զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը հաստատելու մասին» N 217-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2008 թվականի չորրորդ, 2009 թվականի երկրորդ եռամսյակներում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը վճարելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 2244 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետա-յին ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվա-ծով)։
 

Արխիվ

2024

2023