Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2009, 1481 - Ա

ՊԱՐՏՔ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը «Գործ-555» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված ապրանքների դիմաց առաջացած պարտքը` 4874800 դրամ գումարի չափով, մարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 01 դասի «05. Ներդրումներ գրադարաններում» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով) և 08 բաժնի 06 խմբի 01 դասի «01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով)» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վճարներ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» հոդվածով) նախատեսված միջոցների հաշվին` համապատասխանաբար 2967300 և 1907500 դրամ գումարի չափով։
 

Արխիվ

2024

2023