Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2010, 4 - Ա

ՀՈՎԻԿ ԶԱԶՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մինչև 2010 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`
1) Հովիկ Հայկի Զազյանին (ծնվ.` 11.12.1991 թ., հասցեն` ՀՀ Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Ներսես Աշտարակեցու փող., շենք 78, բն. 36), սովորում է Ագարակ գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում.
2) Աշոտ Արտաշեսի Կարապետյանին (ծնվ.`10.12.1991 թ., հասցեն` քաղ. Երևան, Նոր-Նորքի 9-րդ մ/շ-ի 44, բն. 21), սովորում է Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Կարզախի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում.
3) Վահագն Առնակի Սարգսյանին (ծնվ`. 18.12.1991 թ., բնակության վայրը` ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Գ.Նժդեհի հր.,շենք 1, բն.79), սովորում է Գյումրի քաղաքի N 7 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում։
 

Արխիվ

2024

2023