Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2010, 20 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 447-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի ապրիլի 1-ի Նորվեգիայի Թագավորության վարչապետին ուղղված Ա-28 գրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին» N 447-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման նախաբանից հետո առաջին պարբերությունը համարակալել որպես 1-ին կետ.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.
«2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա։»։
 

Արխիվ

2024

2023