Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2010, 24 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1544 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեuված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանuավորման համամաuնությունները Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին» N 1544-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը «համամասնությունները» բառից հետո լրացնել «ու «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային oգտագործման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները» բառերով, իսկ «կարգը» բառը փոխարինել «կարգերը» բառով.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաuտատել`
1) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեuված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանuավորման համամաuնությունները Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային oգտագործման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի։».
3) որոշմամբ հաստատված հավելվածը համարել հավելված N 1.
4) որոշումը լրացնել նոր N 2 հավելվածով` համաձայն հավելվածի.
5) որոշման 1-ին կետով հաստատված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեuված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանuավորման համամաuնությունները Հայաuտանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգի՝
ա. 3-րդ կետի «ա» ենթակետը «անհրաժեշտությունը,» բառից հետո լրացնել «համապատասխանությունն օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին (նշված պետք է լինի օրենքի 3-րդ հոդվածի «ա» և «բ» ենթակետերում նշված միջոցառման (միջոցառումների) անվանումը (անվանումները), որին (որոնց) համապատասխանում է ծրագրով ներկայացված տվյալ միջոցառումը ),» բառերով,
բ. 5-րդ կետի առաջին պարբերությունում և «բ» ենթակետում «վեցերորդ մասով» բառերը փոխարինել «հինգերորդ պարբերությամբ» բառերով, իսկ երկրորդ պարբերությունում «յոթերորդ մասի համաձայն» բառերը փոխարինել «վեցերորդ պարբերությամբ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված

Արխիվ

2024

2023