Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2010, 28 - Ն

ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԱՍԻ ԾՐԱԳԾԻ Մ Ա Ս Ի Ն

Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի և դրա անվտանգության գոտիների ծրագիծը` 105 կմ երկարությամբ, 19.2 հեկտար ընդհանուր մակերեսով` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`
1) Այրումի, Նոյեմբերյանի,Դիլիջանի, Սևանի, Հրազդանի քաղաքային համայնքների և Հաղթանակի, Կողբի, Լճքաձորի, Թեղուտի, Հաղարծնի, Գոշի, Խաչարձանի, Սեմյոնովկայի, Գեղամավանի, Ծաղկունքի, Դդմաշենի և Զովաբերի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված տարածքներում գտնվող հողերի կատեգորիաների փոփոխություն կատարելու, էլեկտրահաղորդման գծի սահմանափակումների գոտիները և այդ գոտիներում հողօգտագործման նկատմամբ սահմանափակումները սահմանելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցում կատարելու վերաբերյալ.
2) ելնելով քաղաքաշինական պահանջների ապահովման, բնապահպանական և պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության խնդիրներից, ինչպես նաև նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության արդյունքներից` անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն էլեկտրահաղորդման օդային գծի ծրագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023