Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2010, 27 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 658-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրինության «Լենդ Ռովեր Դիսքավերի» («Land Rover Discovery») մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 212 LL 10, ձեռքբերման տարեթիվը՝ 2002 թվական, թողարկման տարեթիվը՝ 2000 թվական) (այսուհետ` գույք) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն օտարել դասական աճուրդով:
3. Սահմանել`
1) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հոկտեմբերի 6-ի դրությամբ գնահատված արժեքը` 4436 հազ. դրամ.
2) օտարվող գույքի մեկնարկային գինը՝ 4436 հազ. դրամ:
4. Առաջարկել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենին մինչև գույքի` աճուրդով վաճառքն իրականացնել գույքի պահառությունը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 18000 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
6. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
7. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության` «Միկրոավտոբուս ՀՈՆԴԱ H-100HUNDAHI» մակնիշի տրանսպորտային միջոցը (պետհամարանիշը` 419 ՍՍ 63, ձեռքբերման տարեթիվը՝ 1997 թվական, թողարկման տարեթիվը՝ 1997 թվական) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
9. Սահմանել`
1) գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ գնահատված արժեքը՝ 902 հազ. դրամ.
2) օտարվող գույքի մեկնարկային գինը՝ 902 հազ. դրամ:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 18000 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
11. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
12. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 658-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «հաջորդ վեց ամսվա ընթացքում՝ վաճառքի գնի մնացած երկու երրորդը» բառերը փոխարինել «վաճառքի գնի մնացած երկու երրորդը՝ մինչև 2010 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023