Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2010, 55 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 404 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական և այլ հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 404 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետում «հոսքերը» բառը փոխարինել «հոսքերը (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների)» բառերով, իսկ «1999 թվականից սկսած» բառերը հանել.
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետում «բաժանմունքի» բառը փոխարինել «ստորաբաժանման» բառով, որոշման 3-րդ կետում, ինչպես նաև որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով, իսկ նույն կարգի 7-րդ կետում «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը` «ֆինանսների նախարարություն» բառերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների արտաբյուջետային միջոցների (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների) նախահաշիվները և գնումների անվանացանկը նշված մարմինների ներկայացմամբ հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Նախահաշիվների ցուցանիշներն օրենքով սահմանված կարգով ներառվում են տվյալ տարվա պետական բյուջեում։ Հաստատված նախաշիվներով սահմանված հատկացումների ցուցանիշների միջև ներքին հոդվածային վերաբաշխումները և գնումների անվանացանկում փոփոխություններն իրականացվում են բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով։»։
 

Արխիվ

2024

2023