Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2010, 59 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1390-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգում`
ա.14-րդ կետի «եզրակացությունը» բառից հետո «10-օրյա ժամկետում» բառերը հանել,
բ. 16-րդ կետում «մեկամսյա» բառը փոխարինել «15-օրյա» բառերով,
գ. 18-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով,
դ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության եզրակացությունն ստանալուց հետո վարչությունը կազմում է եզրակացություն, որը հաստատվում է վարչության պետի կողմից և մեկամսյա ժամկետում փաստաթղթերի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունների հետ միասին ներկայացվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։ Սույն կետով նախատեսված փաստաթղթերը վարչությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ուղարկելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձին։».
ե. 24-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով,
զ. 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Վարչությունը սույն կարգի 24-րդ կետով նախատեսված եզրակացություններն ստանալուց հետո կազմում է եզրակացություն, որը հաստատվում է վարչության պետի կողմից և մեկամսյա ժամկետում փաստաթղթերի ու մյուս եզրակացությունների հետ միասին, իսկ սույն կարգի 2-րդ կետով և 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում նաև՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության ստուգման թեսթի հետ միասին ներկայացվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ։ Սույն կետով նախատեսված փաստաթղթերը վարչությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ուղարկելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձին։»,
է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.
«31. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու կամ Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին դիմումը մերժվելու դեպքում վարչությունը 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր իրազեկում է դիմումը ներկայացնողին։»,
ը. N 1 ձևով նախատեսված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար հարցաթերթիկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29-րդ կետով.
«29. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`


____________ _______________________ »,
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

թ. N 2 ձևով նախատեսված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար հարցաթերթիկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24-րդ կետով.
«24. Կեղծ տեղեկություններ (տվյալներ) ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին զգուշացված եմ`
___________________ __________________ ». (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի`
1) 1-ին կետի 2-րդ, 7-րդ ենթակետերը և 2-րդ կետի 2-րդ, 5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 1-ին կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. տեղեկանք դատվածության մասին` անձի քաղաքացիության երկրից, իսկ քաղաքացիություն չունենալու դեպքում` ճամփորդական փաստաթուղթ տված երկրից.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Արխիվ

2024

2023