Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2010, 66 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 28-ի N 204-Ա որոշման 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին որպես նվիրատվություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2010 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 13,111.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին տրամադրել նվիրատվության պայմանագրի հիման վրա։
 

Արխիվ

2024

2023