Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2010, 68 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի, 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ հոդվածների դրույթներով և 2006 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի միջև ստորագրված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ – Հայաստան» ծրագրի շրջա-նակներում Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի (փաթեթ 2) վերականգնման համար սույն որոշման 2-րդ կետում նշված, բացառությամբ 9-րդ ենթակետի «բ» պարբերության, համայնքների և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` 7.6784 հեկտար հողամասերի օտարման նպատակով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` համաձայն N 1 հավելվածի, հետևյալ հիմնավորումներով`
1) uույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող uեփականության uեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրա-կանացումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմա-նագրով նախատեսված պարտավորությունների կատարման ապահովմանը, ինչպես նաև հողամասերի ճահճացման և կրկնակի աղակալման կանխարգելմանն ու ոռոգման ջրով ապահովմանը.
2) uույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված uեփականության oբյեկտների oտարման, քանի որ հողամասերի վրա կատարվող աշխատանքները դրենաժային համակարգերի և արտեզ-յան խորքային հորերի անբաժան մասերն են։
2. Հայաստանի Հանրապետության Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգերի վերականգնման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության 6.9289 հեկտար, հատուկ պահպանվող 0.4721 հեկտար և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի գյուղատնտեսական նշանակության 0.7495 հեկտար հողերը փոխադրել ջրային հողերի կատեգորիա, որից`
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդի-սացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.015 հեկտար` համաձայն N 2 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 0.303 հեկտար, այդ թվում` վարելահող` 0.1152 հեկտար, այլ հողեր` 0.1878 հեկտար` համաձայն N 3 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բուրաստանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդի-սացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.1992 հեկտար` համաձայն N 4 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 2.1096 հեկտար` համաձայն N 5 հավելվածի, այդ թվում` 0.7579 հեկտար` քաղաքացիների և 1.3517 հեկտար` համայնքային սեփականություն հանդիսացող.
5) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մխչյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդի-սացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.005 հեկտար` համաձայն N 6 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդի-սացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 4.1985 հեկտար` համաձայն N 7 հավելվածի, այդ թվում` վարելահող` 0.7427 հեկտար, արոտ` 1.2777 հեկտար և այլ հողեր` 2.1781 հեկտար.
7) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդի-սացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.005 հեկտար` համաձայն N 8 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սուրենավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդի-սացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.005 հեկտար` համաձայն N 9 հավելվածի.
9) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Փոքր Վեդիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 0.5607 հեկտար` համաձայն N 10 հավելվածի, այդ թվում`
ա. համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.0886 հեկտար,
բ. պետական սեփականություն հանդիսացող` հատուկ պահպանվող հողերից (Խոր Վիրապի արգելավայր) 0.4721 հեկտար (փոխհատուցման ենթակա չէ).
10) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդի-սացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.005 հեկտար` համաձայն N 11 հավելվածի.
11) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդի-սացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 0.6393 հեկտար` համաձայն N 12 հավելվածի, այդ թվում` վարելահող` 0.0084 հեկտար, այլ հողեր` 0.6309 հեկտար.
12) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Առատաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդի-սացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.005 հեկտար` համաձայն N 13 հավելվածի.
13) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արտաշարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդի-սացող` գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0.1002 հեկտար` համաձայն N 14 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն փոխադրված` պետական սեփա-կանություն հանդիսացող 0.4721 հեկտար հողերն ամրացնել «Հայաստանի Հանրա-պետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետա-կան կոմիտեի աշխատակազմ՚ պետական կառավարչական հիմնարկին:
4. Սահմանել, որ`
1) uույն որոշման 1-ին կետում նշված տարածքները ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետարանների.
2) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգողը և պատաս-խանատուն Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներն են.
3) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
4) uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 15-րդ օրն է։
5. Սույն որոշման 2-րդ կետով (բացառությամբ 9-րդ ենթակետի «բ» պարբե-րության) նախատեսված հողամասերի ձեռքբերման, պայմանագրերի նոտարական վավերացման և վնասների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) 2010 թվականի առաջին եռամսյա-կում հատկացնել 15769 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 14479 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 1290 հազ. դրամ։
6. Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզպետներին`
1) սույն որոշման 5-րդ կետով նախատեսված հատկացումների հաշվին իրակա-նացնել սույն որոշման N 15 հավելվածով նախատեսված աշխատանքները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023