Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2010, 74 - Ն

ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները և «Ծաղկաձորի գլխավոր մար-զահամալիր» պետական փակ բաժնետիրական ընկերության և ամերիկյան «ՆՅՈՒ ՀՈՐԻԶՈՆ ԳՐՈՒՊ ԻՆԿ» ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական փակ բաժնե-տիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ ամերիկյան «ՆՅՈՒ ՀՈՐԻԶՈՆ ԳՐՈՒՊ ԻՆԿ» ընկերությանը (այսուհետ` վարձակալ) վարձակալությամբ տրված ընդհանուր գույքից սույն որոշման հավելվա-ծում նշված 32237.1 քառ. մետր մակերեսով և 197,306.28 հազ. դրամ արժեքով գույ-քով (այսուհետ` գույք) ու դրանց զբաղեցրած, ինչպես նաև գույքով չծանրաբեռնված` ընդհանուր 76121 քառ. մետր հողամասով վճարել այդ ընկերության կողմից տեղա-բաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաս-տանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաս-տանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը։
3. Պետությանը փոխանցվող հողամասերի և գույքի նկատմամբ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի
9-րդ կետով սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտա-սարդության հարցերի նախարարություն» պետական կառավարչական հիմնարկին՝ գույ-քային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին։
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության գույքը` համաձայն վարձակալի և ընկե-
րության միջև կնքված վարձակալական պայմանագրի 2.4-րդ կետի, որպես առաջին փուլի կատարում՝ ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալին (ընկերություն
N E 0476582006-2, փաստաթուղթ N 2006039989-15, թվագրված` 22 հունիսի 2006 թ., գրանցման հասցեն` 112 Նորֆ Քերրի Սթրիթ, Նևադա 897034121) (այսուհետ` գնորդ)։
6. Սահմանել`
1) օտարման ենթակա վարձակալական գույքի վաճառքի գինը՝ 197,306.28 հազ. դրամ.
2) որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, ինչպես նաև շենք-շինություններով չծանրաբեռնված 76121 քառ. մետր հողատարածքը՝ կադաստրային արժեքով։
7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետու-թյան արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապե-տության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին։
8. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո գնորդի հետ կնքել գույքի օտարման մասին պայմանագիր՝ դրանում նախա-տեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023