Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2010, 76 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշմամբ սահմանված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 07 խմբի 01 դասի «03. Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ», 10 բաժնի 07 խմբի 01 դասի «04. Փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ», 10 բաժնի 09 խմբի 01 դասի «01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» և 10 բաժնի 09 խմբի 02 դասի «02. Փախստականների և նրանց ընտանիքների վերաբերյալ տեղեկատվության կուտակում» ծրագրերի գծով սահմանված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը` մինչև 2010 թվականի առաջին եռամսյակի ավարտը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023