Կառավարության որոշումներ

14 Հունվարի 2010, 79 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատար-ման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմամբ հաստատված կարգի 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«66. Տվյալ տարվա դեկտեմբերի 20-ից հետո հիմնարկներին, բացառությամբ համայնքային, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության
1 - 5-րդ կետերով նախատեսված հիմնարկների, չի թույլատրվում ստանձնել ֆինանսա-կան նոր պարտավորություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչա-պետի հետ համաձայնեցված դեպքերի, ընդ որում, մինչև սահմանված ժամկետն ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետու-թյան օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը տվյալ տարվա դեկտեմբերի
25-ից հետո գանձապետարանի ստորաբաժանումը չի ընդունում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված դեպքերի։
Համայնքային, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերու-թյան 1 - 5-րդ կետերով նախատեսված հիմնարկներին թույլատրվում է մինչև տվյալ տար-վա դեկտեմբերի 30-ը ստանձնել ֆինանսական նոր պարտավորություններ` պայմանով, որ ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապե-տության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գանձապետարանի ստորա-բաժանում են ներկայացվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2024

2023