Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2010, 81 - Ա

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) պայթեցման միջոց` հանքի համար`
ա . Էքսել ՄՍ /Exel MS/ (0-1000) մ/վրկ (1-100) մ 300000 հատ
բ . Էքսել ՀՏԴ /Exel HTD/ (0-200) մ/վրկ (1-18) մ 300000 հատ
գ . Էքսել ԼՊ /Exel LP/ (0-9000) մ/վրկ (1-6) մ 400000 հատ
2) պայթուցիկ նյութ`
ա . Փաուերջել Մագնիում 365 (Սենատել Մագնիում)
/Powergel Magnum 365 (Senatel Magnum)/
տրամագիծ (10-100) մմ, երկարություն (100-1000) մմ 300 տոննա
բ . Փաուերջել Մագնիում (Սենատել Պաուերֆ‎‎րագ)
/Powergel Magnum (Senatel Powerfrag)/
տրամագիծ (10-100) մմ, երկարություն (100-1000) մմ 300 տոննա
3) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»`
ա . Գեոնիտ 750 (ֆորտել պլուս 75) /Geonit 750 (Fortel Plus 75)/
տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ 800 տոննա
բ . Գեոնիտ 300 (Ֆորտել Պլուս 50) /Geonit 300 (Fortel Plus 50)/
տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ 800 տոննա
4) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Իմպուլս»`
ա. սարք ՈւՆՍ-ՊԱ (0-1000) մ/վրկ (1-100) մ 200000 հատ
բ. սարք ՈւՆՍ-Ս (0-1000) մ/վրկ (1-40) մ 200000 հատ
գ. սարք ՈւՆՍ-Շ (0-10000) մ/վրկ (1-100) մ 200000 հատ
5) կրակատար քուղ ՕՇԱ / Safety fuse/ 1000000 մետր
6) կրակատար քուղ ՕՇՊ / Safety fuse/ 1000000 մետր
7) դետոնացիոն քուղ ԴՇԷ-12 / Detonating cord 12 gr/m / 1000000 մետր
8) դետոնացիոն քուղ ԴՇԷ-6 / Detonating cord 6 gr/m / 400000 մետր
9) ճայթիչ պայթիչ ԿԴ-8Ս / Capsule detonatore KD8/ 1500000 հատ
10) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԶԴ / 2 մ/ 150000 հատ
11) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԿԶ / 2 մ/ 150000 հատ
12) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԶՆ / 2 մ/ 350000 հատ
13) էլեկտրադետոնատոր
/ 0-3000 մ/ վրկ /Electric detonator (0-3000 ms) 300000 հատ
14) պիրոտեխնիկական ռելե ՌՊ-92-0 5000 հատ
15) տրոտիլային պայթաղյուսակ Տ-400Գ 20000 հատ
16) պայթաղյուսակ ԶՏՊ-800 30000 հատ
17) պայթուցիկ նյութ «Ամոնիտ»
ա. ամոնիտ 6 ԺՎ Դ-32 փամփուշտ 300 տոննա
բ. ամոնիտ 6 ԺՎ փոշիացված 300 տոննա

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը։
3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը։
 

Արխիվ

2024

2023