Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2010, 87 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կարողությունների զարգացման համար նվիրատվությունների տեսքով տրամադրվող գումարների շրջանառությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում բացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաբյուջետային միջոցների հաշիվ։
 

Արխիվ

2024

2023