Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2010, 89 - Ա

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի 9-1-ին հոդվածի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված ATCK 2000 մակնիշի ֆիզիկապես և բարոյապես մաշված հեռախոսակայանի վաճառքից ստացված եկամուտն օգտագործել կոնցեսիոն ակտիվների կազմում գտնվող կապի համակարգի զարգացման նպատակով` պայմանով, որ նշված գումարը չի կարող համարվել կոնցեսիոների կողմից կատարված ներդրում և կոնցեսիոների կողմից նշված գումարի նպատակային օգտագործման վերաբերյալ լիազոր մարմնին` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը պետք է ներկայացվի գրավոր հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023