Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2010, 94 - Ն

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱԿԱՏԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՐԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍԻ ԵՎ ՁՈՐԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԼՃԱՇԵՆԻ, ՆՈՐԱՇԵՆԻ, ՉԿԱԼՈՎԿԱՅԻ, ՍԱՐՈՒԽԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՁԻԹՀԱՆՔՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 2010 թվականի հունվարի 17-ին կայացած` Սյունիքի մարզի Ճակատենի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, հունվարի 24-ին կայացած` Արարատի մարզի Դարակերտի գյուղական համայնքի ղեկավարի, հունվարի 31-ին կայացած` Գեղարքունիքի մարզի Երանոսի և Ձորագյուղի գյուղական համայնքների ղեկավարների, Լճաշենի, Նորաշենի, Չկալովկայի, Սարուխանի գյուղական համայնքների ավագանիների անդամների և Շիրակի մարզի Ձիթհանքովի գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2010 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 6.683.260 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2010 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1.983.403 դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընդունել ի գիտություն, որ ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարվելու է նախահաշվին համապատասխան՝ համաձայն N 4 հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023