Կառավարության որոշումներ

21 Հունվարի 2010, 95 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱ- ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ- ՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետով հաuտատված` oտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաuտվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների oրինակելի կանոնադրության 23-րդ կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 25-ին (արձանագրություն N 13/09) հաստատված «Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում 2010 թվականին ճանապարհահատվածների վերականգնման նախագծերի և բնապահպանական կառավարման պլանների նախապատրաստում ու շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչել «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ (Հայաստան) և «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ (Հայաստան) կազմակերպություններից կազմված համատեղ ձեռնարկությունը` 532,935,672 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի) մրցութային առաջարկով (1,385,400 ԱՄՆ-ի դոլար գումարին համարժեք)։
 

Արխիվ

2024

2023