Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2010, 109 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1253-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1253-Ա որոշման 1-ին կետում`
1) «Մ. Մելքոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Վահանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ» բառերով.
2) «Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության և պլանավորման ծրագրերի վարչության պետ» բառերը փոխարինել «Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ» բառերով.
3) «Պ. Շադյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ» բառերը փոխարինել «Մ. Իսախանյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ» բառերով.
4) կետը լրացնել «Պ. Շադյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)» բառերով։
 

Արխիվ

2024

2023