Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2010, 112 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի գույքի կազմից հետ վերցնել 2630,8 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 25047200 դրամ հաշվեկշռային արժեքով Երևանի Մամիկոնյանց 39 ա հասցեում գտնվող շենքը (այսուհետ` գույք) և ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարու-թյան աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
 

Արխիվ

2024

2023